18 նոյեմբերի 2012 - 17:11 AMT
5 թուրք զինվորներ զոհվել են քրդերի հետ բախումների ժամանակ

Հակկարի նահանգի Շեմդինլի շրջանում քրդերի հետ բախումների արդյունքում զոհվել են 5 թուրք զինվորներ, կիրակի օրը հաղորդում է Doğan գործակալությունը:

Ինչպես հաղորդել է նահանգապետը, օպերացիայի արդյունքում վիրավորվել են մի քանի զինծառայողներ:

Թուրքիայի և քրդական պետության ստեղծումը պահանջող ՔԱԿ միջև հակամարտությունը չի դադարում արդեն 2 տարի: