19 նոյեմբերի 2012 - 12:34 AMT
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին 36 ժամ է տվել հանդարտվելու համար

Իսրայելի իշխանությունները 36-ժամյա վերջնագիր են ներկայացրել ՀԱՄԱՍ-ին: Եթե 36 ժամից Գազայի հատվածից շարունակեն հրթիռներ արձակվել, Իսրայելի իշխանությունները կընդլայնեն ռազմական գործողությունը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվաշ Շտայնիցը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Իարսյելյան բանակային «Գալեյ Ցախալ» ռադիոկայանին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չի դադարեցնի գնդակոծություններն ու ապօրինի զենքի մատակարարումները Գազայի հատված, գործը կարող է հասնել «լիարժեք ռազմական լուծման»:

«Մեզ կամ իրավիճակի հանդարտեցում է սպասում, կամ գործողության ուժգնացում»,-հայտարարել է Շտայնիցը: