19 նոյեմբերի 2012 - 17:45 AMT
Աֆղան սպային մահապատիժ է սպառնում ֆրանսիացի զինվորնեի սպանության համար

Քաբուլի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել աֆղանցի զինծառայողի մահապատիժը, որը հունվարին չորս ֆրանսիացի զինվորների էր սպանել, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Դատապարտյալի ընտանիքը պնդում է, որ մահապատիժը փոխարինվի ցմահ բանտարկությամբ՝ նշելով, որ նա հոգեկան խնդիրներ ունի:

Դատավճիռը կկայացնի Աֆղանստանի Գերագույն դատարանը: