20 նոյեմբերի 2012 - 13:00 AMT
Մայքլ Ֆելպսը չորրորդ անգամ ստացել է «Ոսկե ակնոց» մրցանակը

Մայքլ Ֆելպսը և Մելիսա Ֆրանկլինը ստացել են «Ոսկե ակնոց» մրցանակը, որն ամեն տարի հանձնվում է ԱՄՆ լավագույն լողորդներին:

Ֆելպսը, ով մրցանակը ստանում է արդեն չորրորդ անգամ, Լոնդոնի Օլիմպիադայում նվաճել է վեց մեդալ, այդ թվում` չորս ոսկե:

Ֆելպսը 22 մեդալներով, որոնցից 18-ը` ոսկե, դարձել է օլիմպիական պարգևների ամենամեծ հավաքածուի տերը:

Ֆրանկլինը Լոնդոնում նվաճել է չորս ոսկե մեդալ և մեկ բրոնզե, ինչպես նաև հավաքականի մյուս անդամների հետ համաշխարհային ռեկորդ սահմանել 4х100 մ համալիր լողի էստաֆետում:

Ֆելպսի մարզիչ Բոբ Բաումանը ստացել է լավագույն մարզչի կոչումը:

ԱՄՆ լողի հավաքականը 2012-ի Օլիմպիադայում նվաճել է 31 մեդալ, հաղորդում է rsport.ru-ն: