20 նոյեմբերի 2012 - 14:12 AMT
Ադրբեջանը պատրաստում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ռազմավարություն և պլա՞ն

ԱՄՆ-ում կարծում են, որ պաշտոնական Բաքուն կարող է ռազմական գործողություններ սկսել արդեն հաջորդ տարի: «Հիմա Ադրբեջանը պատրաստում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ռազմավարություն և պլան: Ադրբեջանական կողմի նպատակը պարզ է` անսպասելի հարվածներով հանկարծակիի բերել թշնամուն: Հայերը դրան ակտիվ կհակազդեն` հասցնելով հակահարվածներ»,- հաղորդում է WNWI ռադիոն:

Ռադիոյի հաղորդագրությունում նաև նշվել է ղարաբաղյան հակամարտությունում ռուսական գործոնը:

«Ռուսաստանին ձեռնտու չէ իր դաշնակցի պարտությունը և Մոսկվայի նկատմամբ ոչ լոյալ Ադրբեջանի ուժեղացումը, որը գտնվում է Անկարայի և Վաշինգտոնի ազդեցության տակ»,- նշել է ռադիոն: