20 նոյեմբերի 2012 - 15:51 AMT
Էրդողան. Պաշտպանության պատրվակով Իսրայելն էթնիկ զտում է անցկացնում պաղեստինցիների նկատմամբ

Պաշտպանության պատրվակով Իսրայելն էթնիկ զտում է անցկացնում պաղեստինցիների նկատմամբ, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երեքշաբթի օրը հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:

Էրդողանը նշել է, որ երկրները, որոնք արդարացնում են Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածի դեմ, աչք են փակում Գազայում տասնյակ խաղաղ բնակիչների մահվան վրա:

Նա քննադատել է նաև ՄԱԿ գործունեությունը, նշելով, որ այդ կազմակերպության արդարությունը կասկածելի է, քանի որ ոչ սիրիական, ոչ պաղեստինյան ճգնաժամերը դեռ լուծված չեն ՄԱԿ մի շարք մշտական անդամների պատճառով: