20 նոյեմբերի 2012 - 17:32 AMT
Կոնգոյում ապստամբները գրավել են Գոմա քաղաքը

«Մարտի 23-ի շարժման» ապստամբները հայտարարել են, որ առանց դիմադրության գրավել են Գոմա քաղաքը, որը գտնվում է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արևելքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղական ռադիոյի, կառավարական ուժերը լքել են քաղաքը:

Կոնգոյի իշանությունները որպես «Շարժման» աջակից և հովանավոր մատնանշում են Ռուանդան, վերջինս հերքում է մեղադրանքները: Ըստ փորձագետների, ապստամբների օգնությամբ Ռուանդան փորձում է բուֆերային գոտի ստեղծել Կոնգոյի հետ և վերահսկում է հանքանյութերի արդյունահանումն ու առևտուրը Հյուսիսային Կիվու գավառում:

«Մարտի 23-ի շարժման» կազմում 2500-3000 մարտիկ կա: