Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ հուսով է, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև շատ շուտով հրադադար կկնքվի, հաղորդում է lenta.ru-ն` հղելով Reuters-ին:
Եգիպտոսի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ Կահիրեի խաղաղ բանակցությունները «դրական արդյունքներ են տալիս», ուստի «Գազայի դեմ իսրայելական ագրեսիան» կարող է ավարտվել արդեն նոյեմբերի 20-ի երեկոյան:
Թե ինչի վրա է հիմնված իր լավատեսությունը, Մուրսին մանրամասնորեն չի բացատրել և սահմանափակվել է միայն կարճ հայտարարությունով:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտությունը շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Այս ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի և 3 իսրայելցի: