Գազայի հատվածում զինյալները գնդակահարել են 6 մարդու, ովքեր, ենթադրաբար, օգնում էին իսրայելցի զինվորականներին օդային հարվածներ իրականցնել Գազայի հատվածին:
«Նրանք ժամանակակից տեխնիկական սարքեր ունեին` զինյալների դիրքերը ֆիքսելու համար»,-«Ակսա» ռադիոկայանը մեջբերում է անվտանգության տեղային կառույցների ներկայացուցչին:
Սպանվածներից մեկի մարմինը կապվել է մոտոցիկլետին, որն անցել է Գազայի քաղաքի գլխավոր փողոցներով, հաղորդում է Ռոսբալթը: