18 մայիսի 2005 - 10:39 AMT
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՌԵԿՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ
Գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Բուրգդորֆը հավանություն է տալիս թուրքական կառավարության Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկին, հաղորդում է «Spigel»-ը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է հրաժարվի պաշտպանության սկզբունքից եւ նախաձեռնությունն իր ձեռքն առնի: «Նա պետք է հրավիրի Հայաստանին եւ հայկական սփյուռքին 1915-1917 թվականի իրադարձությունները պարզելու համար»,-ավելացրել է նա: «Հանձնաժողովը պետք է հետազոտի 1915 թվականի իրադարձությունները կոռեկտ կերպով եւ մոտ լինի պատմական իրողությանը»,-հայտարարել է Բուրգդորֆը: