21 նոյեմբերի 2012 - 16:34 AMT
Նոյեմբերի 21-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.17 դրամ

Նոյեմբերի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,317 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք`406.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.50 դրամ:

Միաժամանակ, նոյեմբերի 21-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,17 դրամ` նոյեմբերի 20-ի համեմատ ավելանալով 0,08 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 520,40 դրամ` կրճատվելով 0,43 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,04 կետով` մինչև 13,02 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: