21 նոյեմբերի 2012 - 21:51 AMT
«Վեցնյակը» մտադիր է նոր բանակցություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ

Միջազգային միջնորդների «վեցնյակը» մտադիր է հնարավորինս շուտ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր բանակցություններ անցկացնել: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

«Վեցնյակը» նախկինի պես միասնական է իր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական լուծում գտնելու ջանքերում, Էշթոնի խոսքը մեջբերում է Ռոսբալթը:

Ինչպես նա է պնդում, «վեցնյակի» անդամները պատրաստակամություն են հայտնել Իրանի հետ նոր բանակցություններ անցկացնել, հենց որ դա հնարավոր լինի: