22 նոյեմբերի 2012 - 10:40 AMT
Ֆուջեյրայում ավարտվել է շախմատի միջազգային օփեն մրցաշարը

Ֆուջեյրայում ավարտվել է շախմատի միջազգային օփեն մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ գրոսմայստերները:

Վերջին 9-րդ տուրում Զավեն Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Աբհիջետ Գուպտայի հետ, իսկ Տիգրան Պետրոսյանը հաղթանակ է տարել Սալեհ Սալեմի նկատմամբ:

Անդրիասյանը հավաքել է 5,5 միավոր և զբաղեցրել 15-րդ հորիզոնականը, իսկ Պետրոսյանը 5 միավորով 23-րդ հորիզոնականում է: Մրցաշարի հաղթող է դարձել Շեհար Գանգուլին, ով ունի 6,5 միավոր: