22 նոյեմբերի 2012 - 11:51 AMT
2012-ի Օլիմպիադայում մրցավազքի ժամանակ պլաստիկ շիշ նետած անձը կկանգնի դատարանի առաջ

Էշլի Ջիլ Ուեբը, ով մեղադրվում է 2012-ի Օլիմպիադայում 100-մետր մրցավազքի եզրափակիչ մրցման ժամանակ մեկնարկից մի քանի վայրկյան առաջ տրիբունայից պլաստիկ շիշ նետելու մեջ, հունվարի 3-ին կկանգնի լոնդոնյան դատարանի առաջ, հաղորդում է ԱՊ-ը:

Որոշիչ մրցավազքի մեկնարկից առաջ Ջիլ Ուեբը շիշը նետել է մարզիկների ուղղությամբ, որոնց շարքում գտնվել է Ուսեյն Բոլտը:

Էշլի Ջիլ Ուեբը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում սպառնալիքներ օգտագործելու և անկարգություն առաջացնելու մտադրության մեջ: Նա ազատ է արձակվել գրավի դիմաց:

Մրցավազքից հետո նրա հաղթող Բոլտն ասել է, որ այդ միջադեպի մասին ոչինչ չի իմացել: Ամերիկացի Ջասթին Գետլինը, ով զբաղեցրել է երրորդ տեղը, նշել է, որ դա մի քիչ շեղել է իրեն: