22 նոյեմբերի 2012 - 11:21 AMT
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոյի նկատմամբ

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոյի դեմ` կապված ՈւԵՖԱ-ի ՉԼ-ի խմբային փուլում «Նորշելլանդի» հետ խաղում դրսևորված վարքի հետ:

Ինչպես փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ՈւԵՖԱ-ի վերահսկիչ- կարգապահական ատյանը գործը կդիտարկի նոյեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ «Շախտյոր»-«Նորշելլանդ» խաղն ավարտվել է 5:2 հաշվով: «Շախտյորը» դուրս է եկել փլեյ-օֆֆ: