25 փետրվարի 2003 - 18:09 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Փետրվարի 26-28-ը Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանականների հանդիպումը` բրիտանական «Links» կազմակերպության միջնորդությամբ: Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում երեք երկրի խորհրդարանականները կքննարկեն տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, եվրակառույցներին ինտեգրման ուղիները, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, այսօր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ մեկնել է Թբիլիսի` մասնակցելու համաժողովի աշխատանքին: