22 նոյեմբերի 2012 - 15:06 AMT
Իվանիշվիլին կարող է մտափոխվել և չհեռանալ քաղաքականությունից 2014-ին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կարող է վերանայել մեկուկես տարի հետո քաղաքականությունից հեռանալու իր որոշումն այն դեպքում, եթե նա և իր թիմն այդ շրջանում չլուծեն իրենց առջև դրված խնդիրները: «Ես կհեռանամ քաղաքականությունից միայն այն դեպքում, եթե ամեն ինչ լավ լինի...Ես չեմ պատրաստվում փախչել խնդիրներից և եթե ես և իմ թիմը չկարողանանք կատարել մեր խոստումները մեկուկես տարում, ապա ես կմնամ քաղաքականության մեջ»,- ասել է նա, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից 2014-ին: