22 նոյեմբերի 2012 - 18:04 AMT
ՀՀ ԱՆ ՔԿՎ. Ոչ մի դատապարտյալ հացադուլ չի հայտարարել

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանը, ում նամակը հրապարակվել էր լրատվամիջոցներում, հացադուլ չի հայտարարել և աչքերը չի կարել:

Նշենք, որ Հայկ Գալստյանը նամակ էր ուղարկել, որտեղ ասել էր, անժամկետ հացադուլ է հայտարարում և պահանջել էր հանդիպում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ: