22 նոյեմբերի 2012 - 19:04 AMT
Սուդանի իշխանությունները հաստատել են 13 դավադիրների ձերբակալությունը

Սուդանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 13 կասկածելի դավադիրների ձերբակալությունը, այդ թվում` բարձրաստիճան զինվորականների և հետախուզության ներկայացուցիչների, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Նրանցից առավել հայտնի է պաշտոնաթող գեներալ Սալահ Գոշը»,-հայտարարել է Սուդանի մշակույթի և ինֆորմացիայի նախարար Ահմեդ Բիլյալ Օսմանը:

Ականատեսների խոսքով, նոյեմբերի 22-ին երկրի մայրաքաղաք Հարթում են մտցվել տանկեր, զրահատեխնիկա, վերահսկողության տակ են հիմնական տրանսպորտային ուղիները, այդ թվում` օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհը, ինչպես նաև կառավարական շինություններ: