Հայաստանի ներքաղաքական զարգացումները Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը համարում է «փոթորիկ մի բաժակ ջրում»: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա՝ կառավարաման խորհրդարանական կարգի անցնելու առաջարկները արհեստական և անիմաստ են .«Առաջարկի հեղինակ կուսակցությունը ցանկանում է տեսնել, թե արդյոք քաղաքական ուժերը կհամախմբվեն իր շուրջը և ինքը կկարողանա ուժեղացած գնալ ընտրությունների»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական կարգի անցնելուն, Արամ Սարգսյանը համարում է, որ դա ոչինչ չի տա, քանի որ իշխանությունները չեն փոխվի: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ կառավարման խորհրդարանական կարգին անցնելը կարևոր նշանակություն ունի, քանի որ այդ դեպքում չի լինի մեկ անձի անսահմանփակ իշխանություն.«Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում վարչապետը կունենան հակակշիռ և ստիպված կլինի հաշվի առնել մնացածի կարծիքը:
Արամ Սարգսյանը նկատեց, որ եթե ԲՀԿ-ն նման առաջարկներ ուներ, ապա թող դա աներ խորհրդարանական ընտրություներից մեկ տարի առաջ.«Եթե նրանք ցանկանում են անցնել կառավարման այդ ձևին, ապա չպետք է մասնակցեն նախագահական ընտրություներին, այլ աշխատեն հենց խորհրդարանում» Նա նաև նշեց, որ կերպարանափոխություն չի լինում և ինչքան էլ ԲՀԿ-ն ներկայացնի, որ բարեգործ է, դրանից էությունը չի փոխվում: