
Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Գազայի հատվածի բնակիչների խմբի վրա` սպանելով և վիրավորելով 15 հոգու, դա հրադադարի մեկուկես օրվա ընթացքում առաջին նման միջադեպն է, ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է տեղի հիվանդանոցի ներկայացուցիչը:
Իսրայելցի զինվորականների խոսքով, նրանք այդպես արձագանքել են պաղեստինցիների բողոքի ակցիային, որոնք մոտեցել են սահմանային արգելափակոցներին և փորձել քանդել դրանք: Հրաձգությունը սկսվել է Հան Յունիս քաղաքի շրջանում` Գազայի հատվածի հարավում: