
Ռուսաստանը Սևծովյան նավատորմի նավերն ուղղել է Գազայի հատված, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ՌԾՆ աղբյուրին:
Ռազմանավերի ստորաբաժանումը պատրաստվում է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության էսկալացիայի դեպքում Գազայի հատվածից տարհանել ՌԴ քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Ստորաբաժանումը հրաման է ստացել գտնվել Միջերկրական ծովի արևելյան հատվածի նշանակված շրջանում: