23 նոյեմբերի 2012 - 20:51 AMT
Դամասկոսը քննադատում է թուրքական իշխանությունների` Patriot հրթիռների համար ՆԱՏՕ-ին դիմելու որոշումը

Սիրիան քննադատում է թուրքական իշխանությունների` Patriot հրթիռների համար ՆԱՏՕ-ին դիմելու որոշումը` դա համարելով Անկարայի կողմից հերթական սադրանք, ուրբաթ օրը հաղորդում է Ռոյթերսը:

Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, չորեքշաբթի օրը պաշտոնապես դիմել է դաշինքին` խնդրելով Սիրիայի հետ 900կմ-անոց սահմանի երկարությամբ տեղակայել ՀՀՊ Patriot համակարգեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Թուրքիայի որոշումն անհապաղ կդիտարկվի:

Սիրիական ԱԳՆ ներկայացուցիչը Թուրքիային մեղադրել է իր տարածքում գրոհայիններ պատրաստելու և նրանց Սիրիա ուղարկելու մեջ, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: