23 մայիսի 2005 - 08:41 AMT
ՈՒՐԱԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Ուրալում հետաքննում են հայերի սպանությունը Վերին Պիշմայում, հաղորդում է ՆՏՎ-ն: Օպերատիվ աշխատողների կողմից մշակվող վարկածներից մեկը ազգային պառակտումն է: Ուրալի միլիցիայի ջոկատները անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի: Հինգ դեռահասներ Վերին Պիշմայից ցույց են տալիս եւ պատմում են, թե ինչպես են տախտակների օգնությամբ ծեծելով սպանել երեք հայերի: Սկզբում երկուսին «Արեւելյան խոհանոց» սրճարանի մոտ, հետո եւս մեկին` քաղաքի կենտրոնում: Արդեն սպանությունից հետո դեռահասները վերադարձել են սրճարան, վերցրել են կառաոկեի բարձրախոսը եւ հայտարարել, թե դա էթնիկ զտում է եղել: Նիկոլայ Բույանով, Վերին Պիշմա ք.ՆԳԲ պետ.«Նրանք գտնում են, որ պետք է մաքրեն Վերին Պիշմայի տարածքը: Այստեղ նրանք ծեծելով սպանել են երկու հոգու, նստել են տաքսի եւ հասել Պիշմա: Ճանապարհին նրանց հանդիպել է եւս մեկ հայ, որին նրանք սպանել են»: Զտման բոլոր սափրագլուխ մասնակիցներին միլիցիան ձերբակալել է մեկ օրվա ընթացքում: Առաջին վարկածն էր սպանություն շահադիտական նպատակներով: Իրենց զոհերից դեռահասները խլել էին բջջային հեռախոսները եւ դրամապանակները: Սակայն այժմ, երբ ձերբակալվածները սկսել են ցուցմունքներ տալ, քննությունը չի բացառում նաեւ այլ դրդապատճառներ: Կառաչաեւո-Չերկեսիայի ՆԳՆ մամլո ծառայության պետի տեղակալ Վիկտոր Մելնիկովը նշել է, որ «դիտարկվում է եւ ազգային խտրականությունը, եւ այլ դրդապատճառներ: Յուրաքանչյուր ուղղությամբ ստեղծվել են մասնագիտացած քննչական օպերատիվ խմբեր»: Վերին Պիշմայում բնակվում են 500 հայ ընտանիքներ: Հայրենակիցների սպանությունից հետո նրանք անց են կացրել ընդհանուր հավաք: Տեղի իշխանությունները եւ միլիցիայի ղեկավարությունը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանց խոստացել են, որ այդ սպանությունների քննությունը եւ դատավարությունը առավելագույնս բաց կլինեն հասարակության համար: Գործը գտնվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի վերահսկողության տակ: