
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկից` Լիլիան Բետանկուրից գումար չի ստացել 2007թ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:
Նախկին նախագահի խոսքով, ինքն ընդհանրապես չի զբաղվել իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հարցերով: