25 նոյեմբերի 2012 - 16:02 AMT
ԱՄՆ պետդեպարտամենտի շենքում հրդեհ է բռնկվել

3 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել հրդեհի արդյունքում, որը նախօրեին բռնկվել է ԱՄՆ պետդեպարտամենտի շինությունում: Ինչպես հաղորդել է Վաշինգտոնի հրշեջ ծառայության ներկայացոիցիչը, հրդեհը բռնկվել է շինության 7-րդ հարկում` վերանորոգման աշխատանքների ժամանակ: Միջադեպի հստակ պատճառները կհաստատվեն սկսված հետաքննության արդյունքում:

Կապված հանգստյան օրվա հետ, շինությունում քիչ մարդ է եղել, տարհանում չի պահանջվել, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: