
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր հաստատել է ՌԴ, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի` Մերձավոր Արևելքում միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերից զերծ գոտու ստեղծման վերաբերյալ կոնֆերանսի կազմակերպմանն ուղղված ջանքերը:
Պան Գի Մունը նշել է, որ հանդիպման կազմակերպիչները պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի 2013-ի սկզբին հավաքեն հանդիպման պոտենցիալ մասնակիցներին:
Անհասկանալի է, կմասնակցեն արդյոք դրան Իրանն ու Իսրայելը, որոնց հետ են կապված ատոմային զենքի կիարռման վերաբերյալ մտավախությունները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: