25 նոյեմբերի 2012 - 17:53 AMT
Հարավային Կորեայից մի տեսահոլովակ YouTube-ում դիտումների քանակով բացարձակ ռեկորդ է սահմանել

Հարավկորեացի երգիչ Psy-ի Gangnam Style կոչվող տեսահոլովակը դարձել է YouTube-ում երբևէ հրապարակված ամենահայտնի հոլովակը: Gangnam Style տեսահոլովակը ընդամենը 4 ամսում գերազանցել է ամերիկյան երգիչ Ջաստին Բիբերի ռեկորդը:

YouTube-ում հայտնվել են նաև Gangnam Style-ի ծաղրական բնույթի սիրողական տեսահոլովակներ, հաղորդում է ՌԲԿ-ն: