24 մայիսի 2005 - 08:21 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՉՏԵՂԱՓՈԽԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հանձնել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հանձնակատար Պյոտր Բուրդիկինին, որտեղ մտահոգություն է հայտնվում Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանների սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մի մասի տեղափոխման ծրագրերից: «Ադրբեջանում մտահոգված են Ռուսաստանի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հայտարարություններից, մասնավորապես` գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկու, որը վերաբերում է Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխման ծրագրերին... Իրադարձությունների նման զարգացումը չի համապատասխանում տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերին»,- ասվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ, ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների մի մասի Հայաստան տեղափոխման հարցով զբաղվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեզ անհրաժեշտ է տարանցիկ: Դա պահանջում է աշխատանք, ժամանակ եւ որոշումներ` ամրագրված համապատասխան պայմանագրերում»,- ասել է ՌԴ ղեկավարը: