26 նոյեմբերի 2012 - 10:01 AMT
«Նաիրիտ» քիմգործարանի աշխատակիցներն ուղղվում են ՀՀ կառավարություն` պահանջելու, որ վճարվեն իրենց աշխատավարձերը

«Նաիրիտ» քիմգործարանի աշխատակիցները նոյեմբերի 26-ին բողոքի ակցիա են անցկացրել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է քիմիական հսկայի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, գործարանի առջև հավաքվել է մոտ 300-400 աշխատակից:

«Նրանք մտադիր են ուղղվել ՀՀ կառավարություն և իրենց պահանջները ներկայացնել»,-հաղորդել է նա:

Անուշ Հարությունյանի խոսքով, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել արդեն 2 ամիս: