24 մայիսի 2005 - 08:41 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Ռոբերտ Թայսոնը, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռ.Քոչարյանը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ կձեռնարկվեն նոր քայլեր երկկողմ հարաբերություններն խորացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները, կարեւորել դրանց հստակեցումն ու առկա ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը: