24 մայիսի 2005 - 09:48 AMT
ԵԹԵ ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՍԻ «ՈՉ»` ԴԱ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ ԵՄ-Ն ՆԵՐՍՈՒՄ
Եթե մայիսի 29-ին Ֆրանսիան դեմ քվեարկի Եվրոպական Սահմանադրության ընդունմանը, ապա դա որոշակի խնդիրներ կառաջացնի Եվրամիության ներսում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»: Նրա խոսքերով` այդ առանցքային դերակատարի վարքագիծը շատ առումներով կարող է կանխորոշել եվրոպական հետագա զարգացումները: «Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ Ֆրանսիան եւ ֆրանսիացիները, որպես Եվրամիության շարժիչ ուժ եւ միասնական Եվրոպայի կառուցման գործում առաջատար, այս կրիտիկական պահին այլ ուղղությամբ գնան»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով` դա մտահոգիչ կլինի նաեւ Հայաստանի համար, քանի որ «մենք ականատես կլինենք Ֆրանսիայի դերի եւ ազդեցության նվազմանը եվրոպական կառույցներում, որտեղ վերջինս հանդես է գալիս ի օգուտ Հայաստանի հետ համագործակցության: «Հատկապես երբ նոր-նոր ընդրկվել ենք ԵՄ նոր քաղաքականությունում եւ որոշակի ակնկալիքներ ունենք Եվրոպայի հետ օրեցօր սերտացող մեր համագործակցությունից»,- ավելացրել է Վարդան Օսկանյանը: