26 նոյեմբերի 2012 - 15:41 AMT
«Սև ուրբաթի» առցանց վաճառքներն առաջին անգամ գերազանցել են 1 մլրդ դոլարը

«Սև ուրբաթի» առցանց մանրածախ վաճառքներն առաջին անգամ գերազանցել են 1 մլրդ դոլարը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ comScore Inc վերլուծական ընկերության վրա հղումով:

Ինտերնետ վաճառքի ծավալը նախատոնական ծննդյան զեղջերի առաջին օրը ավելացել է 26 տոկոսով և կազմել է 1,04 մլրդ, նախորդ տարվա 816 մլն համեմատ: Ամենաշատն այցելել են Amazon.com, Wal-Mart Stores, Best Buy, Target և Apple կայքերը: Էլեկտրոնային գրքերի, երաժշտության և տեսանյութերի պահանջարկն աճել է 29 տոկոսով:

Մինչդեռ, ընդհանուր առմամբ այս տարի գնորդներն ԱՄՆ-ում 1,8 տոկոսով քիչ են ծախսել: Վաճառքի ծավալը կազմել է 11,2 մլրդ դոլար: