26 նոյեմբերի 2012 - 18:44 AMT
Տ.Սարգսյան. Միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ շատ ուժեղ են հարվածում Հայաստանի տնտեսությանը

Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները շատ ուժեղ են հարվածում Հայաստանի տնտեսությանը, քանի որ երկիրն այսօր երկու ելք ունի դեպի արտաքին աշխարհ՝ Վրաստանի և Իրանի տարածքով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Միջազգային պատժամիջոցները գործնականում զրոյացնում են Իրանի հետ աշխատելու մեր հնարավորությունը, այդ թվում տարանցիկ փոխդարումների առումով: Դա լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Ուստի ապրանքաշրջանառությունը Իրանի տարածքով և Իրանի հետ մեծ չէ: Խնդիրներ են առաջանում նաև դեպի Մերձավոր Արևելք արտահանման հետ, ինչը նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունները, բարդ մրցակցային պայմանների մեջ դնելով տրանսպորտային ծախսերի ավելացման պատճառով»,-ասել է նա:

Թեհրանն արդեն դադարեցրել է շուրջ 50 անվանում ապրանքների արտահանումը Հայաստան:

Այդ համատեքստում Սարգսյանը հավելել է, որ սահմանափակումները, որոնք ստիպված մտցնում է Իրանը, այդ թվում արժույթի հետ կապված գործարքների առումով, զսպում է տնտեսվարող օբյեկտների շփումը Իրանի ու Հայաստանի միջև:

ՀՀ վարչապետը ուշադրությունը սևեռել է այն բանի վրա, որ Հայաստանն, անկասկած, այդ հարցերը բարձրացնում է ԵՄ. ԱՄՀ և ՀԲ հետ բանակցություններում: «Նրանք բոլորը հասկանում են, որ դա լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսությանը: Եվ ոչ միայն մեր: Եվրոպական շատ երկրներ որոշակի խնդիրներ ունեն միջազգային պատժամիջոցների պատճառով»,-ասել է վարչապետը: