26 նոյեմբերի 2012 - 18:38 AMT
Լևոն Ջուլֆալակյան. Արդեն սկսվում է նոր շրջան և մենք պետք է շատ ջանադրաբար պատրաստվենք

Նոյեմբերի 25-ին Վանաձորում ավարտվել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, արդեն դեկտեմբերի 12-ին հունահռոմեական ոճի ըմբիշները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնեն, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 26-ը:

«Առաջնությանը մասնակցում էին շատ լավ երիտասարդ ըմբիշներ, ովքեր 2013-ին հանդես կգան միջազգային մրցաշարերում: Արդեն սկսվում է նոր շրջան և մենք պետք է շատ ջանադրաբար պատրաստվենք»,-ասել է Ջուլֆալակյանը:

2013-ին, նախքան մարտին Եվրոպայի առաջնության մեկնարկը, հայ դասական ըմբիշները հանդես կգան Դանիայում և Իրանում կայանալիք միջազգային մրցաշարերում. «Ապա ելույթ կունենան Իրանում կայանալիք աշխարհի առաջնությանը և հետո կպատրաստվենք Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»: