24 փետրվարի 2003 - 22:13 AMT
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը ընտրությունների երկրորդ փուլում չի պաշտպանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Արամ Հարությունյանը, որը փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հավաքել էր ձայների նվազագույն քանակը: Արամ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներին` Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, ինչպես նաեւ նրանց աջակցող ուժերին կոչ է արել «հանդուրժողականություն դրսեւորել հանուն երկրի կայունության եւ անվտանգության ապահովման»: