25 մայիսի 2005 - 08:33 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊԵԼ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Թուրքիայի կառավարության ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության հարցին նվիրված «Օտտոմանյան կայսրության հայերը կայսրության փլուզման շրջանում.Գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցը» թեմայով
աննախադեպ խորհրդաժողովի մասնակիցները ստիպված էին չեղյալ հայտարարել մայիսի 25-27 Ստամբուլում կայանալիք միջոցառումը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը մեղադրել է խորհրդաժողովի մասնակիցներին պետական դավաճանության մեջ: «Մենք պետք է վերջ տանք դավաճանությանը եւ թուրքական ազգի դեմ վիրավորանքների եւ քարոզչության տարածմանը այդ ժողովրդին պատկանող մարդկանց կողմից»,-հայտարարել է նա: Սակայն, ըստ միջոցառման կազմակերպիչների, ժամանակն է, որ Թուրքիայի մտավորականությունը բարձրաձայն արտահայտի իր կարծիքը 20 դարասկզբի իրադարձությունների մասին, որը տարբերվում է երկրի դիրքորոշումից: