27 նոյեմբերի 2012 - 13:15 AMT
ՀՀԿ պատգամավորին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտագործած «փախստականների վերադարձ» տերմինը դուր չի եկել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը դեմ եմ Բաքու մեկնելու ցանկացած ակցիայի: Ըստ նրա՝ Բաքվից և այդ այցերից որևէ դրական արդյունք չի կարելի սպասել: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այդ այցերի արդյունքում կարելի ընկնել քաղաքական սկանդալների մեջ, ինչը եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում»:

ՀՀԿ պատգամավորին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտագործած «փախստականների վերադարձ» տերմինը դուր չի եկել: Համլետ Հարությունյանը կարծում է, որ սաֆարովյան գործարքից հետո քաղաքական գործիչները իրավունք չունեն խոսել փախստականների վերադարձի մասին:

Հիշեցնենք՝ Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է միջազգային իրավունքի մասին և ասել է, որ փախստականներն իրավունք ունեն վերադառնալ այն տարածքները, որտեղ ապրել են մինչ պատերազմը: