27 նոյեմբերի 2012 - 17:43 AMT
Ինտերնետի պետական կանոնակարգումը կլինի ITU գագաթաժողովի հիմնական թեման

Ինտերնետի պետական կանոնակարգումը կլինի միջկառավարական խորհրդակցությունների հիմնական թեման, որը կանցնի դեկտեմբերի 13-14-ին Դուբայում: Գագաթաժողովի կազմակերպիչն է Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU), որն անդամակցում է ՄԱԿ-ին 1947 թվականից:

Որոշ երկրներ առաջարկում են ցանցի կանոնակարգման լայն լիազորություններով օժտել ITU, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ր որոշ այլ երկրներ համաձայն չեն:

Տասնյակ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը, արդեն սահմանափակում են ցանցի հասանելիությունը սեփական սահմաններում: