27 նոյեմբերի 2012 - 18:32 AMT
Մեդվեդևը Սիրիայի մասին. Ռուսատանը դեմ է ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուն

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Սիրիայի ներկայիս իրավիճակը, որտեղ 2011թ մարտից շարունակվում է զինված ընդդիմության պայքարը կառավարական ուժերի դեմ: Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ Սիրիայի նախագահն ու ընդդիմությունը հավասար պատասխանատվություն են կրում այդ երկրի քաղաքացիների սպանության համար:

«Մենք ճիշտ չենք համարում միջամտել նման ինքնիշխան պետությունների ներքին գործերին, եթե անգամ մենք դժգոհ ենք այնտեղ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից»,-ասել է ռուս վարչապետը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: