28 նոյեմբերի 2012 - 10:04 AMT
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը դարձել է Ամերիկյան օփենի հաղթող

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ), 8 միավորից վաստակելով 6,5 միավոր, միանձնյա հաղթել է Կալիֆորնիայի Անահեյմ քաղաքում ավարտված 48-րդ Ամերիկյան օփենում:

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) հաղթողից հետ է մնացել կես միավորով և նվաճեց երկրորդ մրցանակը, հաղորդում է armchess.am-ը: