ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է բազմաթիվ մյուզիքլների և «Չիկագո» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած ռեժիսոր Մարտին Ռիչարդսը:
Ինչպես հաղորդել է նրա գործակալը, Բրոդվեյի աստղը մահացել է Նյու Յորքում: Վերջին ամիսների ընթացքում նա անհաջող կերպով պայքարում էր քաղցկեղի հետ:
Ռիչարդսի վերջին աշխատանքը «Մեծ Մայբել. բլյուզի հոգին» մյուզիքլն է, որը պետք է հայտնվի նյույորքյան թատրոններում հաջորդ ամառ:
Հանգուցյալի մերձավորներին արդեն ցավակցություն են հայտնել Բրոդվեյի և Հոլիվուդի բազմաթիվ աստղեր և դերասաններ, հաղորդում է ՌԲԿ-ն: