ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 29-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա՝ մասակցելու մայրաքաղաք Մադրիդում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա նիստին:Այս մասին տեղեկացնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: