ՖԻՖԱ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն վստահ է, որ Բրազիլիան կհասցնի ժամանակին շահագործման հանձնել ԱԱ-2014 մարզադաշտերը, սակայն, միևնույն ժամանակ նա մտահոգ է հյուրանոցային համարների պակասով: Մտավախություններ կան, որ առկա ենթակառուցվածքներն անբավարար են 500 հազար զբոսաշրջիկ ընդունելու համար:
«Քաղաքներից մեկում մարզադաշտն ունենալու է 45 000 նստատեղ, իսկ հասանելի համարները հյուրանոցներում ընդամենը 17 000 են»,-ասել է Վալկեն:
Բրազիլիան մոտ 15 մլրդ դոլար է հատկացրել 12 մարզադաշտերի կառուցման կամ վերակառուցման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման համար: