28 նոյեմբերի 2012 - 13:36 AMT
Կապեր կհաստատվեն Հարվարդի համալսարանի և Արցախի գիտակրթական և վերլուծական շրջանակների միջև

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովին:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Հարվարդի համալսարանի և Արցախի գիտակրթական և վերլուծական շրջանակների միջև կապերի զարգացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ նման փոխգործակցության համար կան անհրաժեշտ նախադրյալները ՝ հավելելով, որ այն օգտակար է բոլոր տեսանկյուններից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: