Երևանի մնջախաղի թատրոնի շենքի էսքիզային նախագիծը պատրաստ է: Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին PanARMENIAN.Net ի հարցման, Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ կան կազմակերպչական հարցեր, որոնց լուծման համար ժամանակ է պահանջվում: Նախագծի ներկայացման կոնկրետ ժամկետներ չեն նշվում:
Շենքի դիզայնը պատկանում է Շամիր Շահիրյանին, որը պետք է իրականացնի Նարեկ Սարգսյանի արվեստանոցը: Դեռ հուլիսի վերջին Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ քաղաքապետարանից արդեն ստացվել է պաշտոնական թույլտվություն, և շինարարությունը, հնարավոր է, սկսվի նախագծի ներկայացումից առաջ: Շենքը տեղակայվելու է Հյուսիսային պողոտայի հարևանությամբ, Տերյան-Պուշկին փողոցների հատման կետում: Նախագիծը պետք է ներկայացվեր դեռ սեպտեմբերին:
Շինարարությունը տևելու է մոտ 6 ամիս: Դադասյանը հույս ունի, որ այդ շենքը կդառնա Երևանի խորհրդանիշներից մեկը: