28 նոյեմբերի 2012 - 16:18 AMT
Football España-ն հրապարակել է մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիչների անունները

Football España պորտալը հրապարակել է մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիչների անունները: Վարկանիշը գլխավորել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

Պորտուգալացին ստանում է տարեկան 15,3 մլն եվրո առանց հարկերը հաշվի առնելու: Երկրորդ տեղում է Կարլո Անչելոտտին՝ 13,5 մլն, երրորդ՝ «Գուանչժողու Էվերգրանդի» մարզիչ Մարչելլո Լիպպին՝ 10 մլն:

Տասնյակում են նաև Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը, Գուս Հիդդինկը, Ֆաբիո Կապելլոն, Տիտո Վիլանովան, Խոսե Անտոնիո Կամաչոն և Ռոբերտ Մանչինին, հայտնում է Eurosport-ը: