28 նոյեմբերի 2012 - 16:02 AMT
Դամասկոսում պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 44 մարդ

Դամասկոսում չորեքշաբթի օրը պայթուցիկ նյութերով լցված ավտոմեքենաների պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 44 մարդ, սիրիական պետական հեռուստատեսությանը հաղորդել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով, ճանաչվել են 34 զոհերի մարմինները: Ծանր վիրավորվել են 83 հոգի, շրջակայքի շենքերին զգալի վնաս է հասցվել:

Չորեքշաբթի օրը չորս պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի առավելապես քրիստոնյաներով բնակված շրջանում: Կենտրոնական հրապարակում պայթել են երկու ականապատ ավտոմեքենաներ, ևս երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր են պայթել շրջանի այլ փողոցներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: