28 նոյեմբերի 2012 - 16:32 AMT
Սիրիացի գրոհայինները ոչնչացրել են կառավարական ուժերի կործանիչը

Սիրիայի հյուսիսում գրոհայինները չորեքշաբթի օրը ոչնչացրել են ինքնաթիռը, որը պատկանում է կառավարական բանակին, միջադեպը տեղի է ունեցել Իդլիբ նահանգում, հաղորդում է Ֆրանս Պրեսը:

Ինչպես հաղորդվում է, Սիրիայի ՌՕՈւ կործանիչն ընկել է թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու, որից հետո տեղի է ունեցել հզոր պայթյուն: Գրոհայինների խոսքով, ինքնաթիռը ոչնչացվել է «ցամաք-օդ» հրթիռի կողմից:

Ավելի վաղ «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով դիտարկման սիրիական կենտրոնը» հաղորդել է, որ գրոհայինները «ցամաք-օդ» հրթիռի օգնությամբ ոչնչացրել են կառավարական ուժերի ուղղաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: