«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դիտարկմանն է ներկայացրել ներդրումային ծրագիր, որի համաձայն ընկերությունը մտադիր է 2013-2015թթ. ներդնել 35,91 մլրդ դրամ:
Մասնավորապես, 2013-ին կներդրվի շուրջ 7,53 մլրդ դրամ, 2014-ին` 12,02 մլրդ դրամ, իսկ 2015-ին` 16,36 մլրդ դրամ: Միաժամանակ, ներդրումային ծրագրի շրջանակներում այս տարիներին գազամատակարարման համակարգում ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 25,21 մլրդ դրամ, իսկ գազաբաշխման համակարգում` 10,7 մլրդ դրամ: